Եթե ընկերությունը ԱԱՀ վճարող է

Սոնա.

Բարև բոլորին,
հարցս հետևյալն է. եթե ընկերությունը ԱԱՀ վճարող է, սակայն պետք է հաշիվ-ապրանքագիր ներկայացնի ԱԱՀ-ից օրենքով ազատված կազմակերպությանը(բարեգործական կազմակերպություններ, զարգացման ծրագրեր և այլն) ինչ տեղեկանք պետք է պահանջի այդ կազմակերպությունից, որի հիման վրա նա կարող է հաշիվը տալ առանց ԱԱՀ-ի: Խնդրում եմ նաև ասել որ օրենքի համաձայն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Եթե ընկերությունը ԱԱՀ վճարող է,ապա պետք է դուրս գրի հարկային հաշիվ,իսկ ստացող ընկերությունը` ԱԱՀ-ի գումարը կմիացնի ապրանքի արժեքին կամ կձևակեպի որպես ծախս:Նայիր`ՀՀ օրենքը ԱԱՀ-ի մասին,հոդված 19:Առանց ԱԱՀ-ի ապրանք դուրս գրելու դեպքում ,ԱԱՀ-ի գումարը կհամարվի թաքցված և որին կհետևի տուժ և տուգանք:

Գնել

Թեմուրի մոտեցումը ճիշտ է, սակայն կան առանձնահատուկ դեպքեր, երբ առկա է մարդասիրական հանձնաժողովի որոշումներ, կամ միջկառավարական որոշումներ: Վերջին դեպքը առավել սակավաթիվ է դարձել: Նման դեպքերում, այդ կազմակերպությունը կազմում է հատուկ հաստատված տեղեկանքներ տվյալ մատակարաման/ծառայության հաշվի անունով և տրամադրում մատակարարին, որով վերջինս ազատվում է ԱԱՀ կրեդիտագրման պարտավորությունից:
Եթե տվյալ կազմակերպությանը Ձեր ընկերությունը մատուցում է նման որոշման ենթակա գործարքի, ապա այդ կազմակերպությունից պահանջեք տվյալ տեղեկանքը:

Աննա

Ավելացված արժեքի հարկի հաշվարկման ԵՎ վճարման կարգի մասին հրահանգում ասվում է.
Հարկից ազատված ապրանքների առաքման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման դեպքում հաշվարկային փաստաթղթերն ու ռեեստրները կազմվում են առանց ավելացված արժեքի հարկի գումարների առանձնացման և դրանց վրա կատարվում է նշում կամ դրվում է դրոշմակնիք «առանց ավելացված արժեքի հարկի»:

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Բարև Ձեզ`Սոնա և Աննա:Աննա Ձեր պարզաբանումը վերաբերվում է ԱԱՀ-ից ազատված ապրանքներին,իսկ Սոնան ի նկատի ունի այն ապրանքները,որոնք ՀՀ տարածք ներմուծելիս մաքսատանը գանձում են ԱԱՀ-ի գումար,այսինքն այն ապրանքները ,որոնք ազատված չեն ԱԱՀ-ից:Իսկ ինչ վերաբերվում է Գնելի ասածին, ես իրեն հետ այնքան էլ համաձայն չեմ,քանի ,որ ԱԱՀ-ի օրենքով մարդասիրական ոչ մի հանձնաժողովի չի տված իրավունք ընդունել որոշում կամ նորմատիվային ակտ,որով կհստակեցվեր այդ օրենքի պահանջները:Գնել,կներես,բայց գործող օրենքով չկա այդ կետը:

Սոնա

Շնորհակալություն բոլորին պատասխանների համար: Հարգելի Գնել, այն տեղեկանքը, որի մասին Դուք նշեցիք, ԱԱՀ-ից ազատվածին պետք է տրված և հաստատված լինի հարկայինի կողմից?

Գնել

Հարգելի Սոնա,

Եթե ազատված է մարդասիրական հանձնաժողովի որոշման հիման վրա, ապա այդ տեղեկանքները տրամադրվում են մարդասիրական հանձաժողովի կողմից:
Եթե դա միջկառավարական որոշումների հիման վրա է,ապա այդ որոշումով սահմանվում է տեղեկանքներ տրամադրող մարմինը(օրինակ Ֆիննախը, կամ ԱՄՆ դեսպանատունը): Չեմ հիշում, որ հարկայինը նման տեղեկանքներ տրամադրի:
Տվյալ կազմակերպությունը որը ստացել է այդ հարկային արտոնությունը պետք է որ իմանար այդ պրակտիկայի մասին, և Ձեզ տրամադրի համապատասխան տեղեկանք:
Ավելի ճշգրիտ պատասխանի համար, կարող եք ողջ մանրամասներով հանդերձ գրել gnelkh@yahoo.com

Հարգելի Թիմուր, օրենքից բացի (չնայած մարդասիրական հանձնաժողովի մասին ԱԱՀ օրենքը միանշանակ նշում է), կան բազմաթիվ այլ իրավական ակտեր, որոնք կարգավորում են հարկային հարաբերությունները:

Ելենա

Հարգելի Թեմուր նման մի հարց հուզում է նաեւ ինձ: Մեր կազմակերպությունը ԱԱՀ-ով աշխատող է: Մենք պետք է գնենք պարզեցվածով աշխատող կազմակերպությունից ապրանք, որն էլ հետո վաճառենք մարդասիրական հանձնաժողովի որոշման հիման
ԱԱՀ-ից ազատված կազմակերպության: Վերջին կազմակերպությանը ի՞նչ ֆակտուրա պետք է գրել, ԱԱՀ-ից ազատված թե ԱԱՀ-ով: Խնդրում եմ օգնեք կոմնորոշվել այս հարցում:

Հովհաննես

Եթե կազմակերպությունը ինչ որ դրամաշնորհային ծրագիր է իրականացնում օրինակ ԱՄՆ ֆինանսավորում է ,ԱՄՆ դեսպանատունը տվյալ կազմակերպությանը տալիս է ԱԱՀ-ից ազատման տեղեկանք:Ծրագիր իրականացնողը իր կողմից կատարված գնումների կամ ստացված ծառայութունների համար ներկայացնում է տեղեկանք որով հիմնավորում իր ԱԱՀ-ից ազատման մասին,մատակարարները հաշիվ ապրանքագրի մեջ ԱԱՀ չեն ներառում:Այդ տեղեկանքից գրվում է 3 օրինակ,մեկ օրինակը տրամադրվում է մատակարարին,2-րդ օրինկը տարածքային հարկային տեսչություն ,3-րդ օրինակը մնում է կազմակերպության հաշվապահությունում: Տեղեկանքի ձևը այդպիսի ծրագրեր իրականացնողները ունեն :Եթե չունեն ցանկացողներին կուղարկեմ:Գրեք Ձեր մեյլը կուղարկեմ:

Սոնա

Շնորհակալ եմ Հովհաննես: nar.nersisyan շնիկ yahoo.com

Արթուր

Հովհաննես շատ շնորհակալ կլնեմ այդ տեղեկանքը ուղարկես նաև ինձ

Հովհաննես

Հարգելի Արթուր մեյլտ չգիտեմ ,գրի կուղարկեմ: