Լուսիկ․
Բարև Ձեզ։ Երբ եկամտային հարկի գումարը փոքր է մայրության նպաստի չափից, փոխհատուցման համար ՊԵԿ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել։ Եվ եթե օրինակներ կան, կխնդրեմ ուղարկել։ Շնորհակալ եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսիկ․
Բարև Ձեզ։ Երբ եկամտային հարկի գումարը փոքր է մայրության նպաստի չափից, փոխհատուցման համար ՊԵԿ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել։ Եվ եթե օրինակներ կան, կխնդրեմ ուղարկել։ Շնորհակալ եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Երբ եկամտային հարկի գումարը փոքր է մայրության նպաստի չափից,պետք է լրացնեք տարբերությունը, մինչև ստանաք փոխհատուցման գումարը, ՊԵԿ ներկայացվող փաստաթղթերը դիմում, ՏԵՂԵԿԱՆՔ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ,բյուլետենը լրացված, մինչ այդ պետք է եկամտային հաշվարկը ներկայացրած լինեք
Բարև Ձեզ։ Փաստաթղթերի առաջին փաթեթը, որն ուղարկվում է ՊԵԿ, ներառում է՝
1. գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին տեղեկանք (2 օրինակից)
2. դիմում
3. անաշխատունակության թերթիկի պատճեն
4. աշխատողի անձը հաստատող փաստաթղթի և սոց. քարտի պատճեններ (ըստ պահանջի)
Երկրորդ փաթեթը, որն ուղարկվում է սոց. ապ., ներառում է՝
1. ՊԵԿ-ի կողմից հաստատված տեղեկանք (1 օրինակ)
2. դիմում (արդեն սոց. ապ.-ին ուղղված)
3. անաշխատունակության թերթիկի պատճեն
4. աշխատողի անձը հաստատող փաստաթղթի և սոց. քարտի պատճեններ (ըստ պահանջի)