Լիլիթ.
Բարև ձեզ:
Եթե գործատուն աշխատավարձը փոխանցում է ամսի 17-ին, քանի որ ամսի 15-16 եղել են հանգստի օրեր, ապա այդ դեպքում տույժեր նախատեսվու՞մ են, թե՞ օրենքում կա կետ, որը հնարավորություն է տալիս գործատուին փոխանցել աշխատավարձը մինչև հաջորդ ամսվա 15-ը կամ դրան հաջորդող աշխատանքային օրերին։
Շնորհակալ եմ։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: