Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող

Արաքս․

Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, ապա բացի 5 000 դրամ սոցիալական վճարից, շահութահարկից և 12 000 դրամ դրոշմանիշային վճարից պե՞տք է ամեն ամիս փոխանցի 23 % եկամատային հարկ և 2.5 % սոց. վճար աշխատողի համար՝ համապատասխանաբար հարկային մարմին ուղարկելով եկամտային հարկի հաշվետվություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Marine Gh

Այո, ինչպես նաև աշխատողի համար 1 000 դրամ դրոշմանիշային:

Արաքս

Շնորհակալություն:

Մարինե

Այո, կազմակերպությունը յուրաքանչյուր վարձու աշխատողի համար, հանդիսանալով հարկային գործակալ, ամեն ամիս նրան վճարվող եկամուտներից հաշվարկում և պետբյուջե է փոխանցում 23 % և 2,5% սոց վճար, եթե տվյալ վարձու աշխատողը ծնվել է 1974թ․ հունվարից հետո։ Յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար էլ մինչև հաջորդ ամսվա 20-ը ՊԵԿ է ուղարկում եկամտային հարկի և սոց վճարի մասին ամփոփ հաշվետվություն։

Արաքս

Շնորհակալություն:

Մարինե

Մոռացա նշել՝ նաև 1 000 դրամ դրոշմանիշային վճար յուրաքանչյուրի համար։

Tigran

Այո, նաև 1 000 դրամ դրոշմանիշայինը նույնպես, եթե շրջ. հարկի համակարգում եք գործում:

Արաքս

Շնորհակալություն:

Karine

Ձեր նշած վճարները կապ չունեն վարձու աշխատողի հետ։ Եթե ունեք վարձու աշխատող, ապա յուրաքանչյուր ամիս մինչև հաջորդ ամսվա 20-ը պետք է ներկայացնեք եկամտահարկի և սոց. վճարի հաշվետվություն և կատարեք համապատասխան վճարումներ բյուջե։

աննա

Բարև ձեզ: Վճարման չաքը կասե՞ք՝ 5000 եկամտային ու սոցիալական վճար էլի 5000: