Եթե աշխատող է ընդունվում կամ ազատվում

Մարինա Ղազարյան.

Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատող է ընդունվում կամ ազատվում, ո՞ր բաժինն է տալիս այդ հաշվետվությունները, կադրերի՞ բաժինը, թե՞ հաշվապահությունը: Խնդրում եմ հնարավորության դեպքում արագ պատասխանել:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lida

Հարգելի Մարինա, կադրերի բաժինը հրաման է ուղարկում հաշվապահություն, հաշվապահությունը վերջնահաշվարկ է կատարում, հետո աշխատողը կամ բանկից, կամ դրամարկղից ստանում է իրեն հասանելիք աշխատավարձը և վերջնահաշվարկը /եթե այն կա/: Կադրերի բաժինը պարտավոր է վերադարձնել աշխատանքային գրքույկը աշխատողին, ու եթե փոխհամաձայնությամբ չի ազատումը եղել, պետք է աշխատողին նաև ծանուցի հրամանի մասին և ցանկալի է, որ նրան հանձնի հրամանի երկրորդ օրինակը, իսկ եթե փոխհամաձայնությամբ է ազատվում, պետք է պայմանագրի լուծման համաձայնագրի մյուս օրինակը հանձնել աշխատողին, որի հիման վրա էլ ազատման հրամանը կիլինի: Բացի այս ամենը կան նաև այլ գործառույթներ, օրինակ եթե նյութական պատասխանատու անձ է, ազատվելիս պետք է անցկացվի գույքագրում, կամ որոշ աշխատանքների դեպքում նաև աշխատանքային գործիքների ընդունում-հանձնում, դա արդեն կախված աշխատանքի բնույթից:

Արփինե

Մարինա, այդ հարցին անգամ դպրոցականն էլ պարզ պատասխան կտա:
1. Կադրերի հարցով զբաղվում է միայն կադրերի բաժինը, լինի հաշվետվություն կամ…
2. Հիմա երբ մասնավոր ընկերությունները ընդունում են 1 հոգու և բոլոր գործերը բարդում են մեկի վրա, ստիպված ենք և՛ կադրերի գործը անել, և՛ հաշվապահությունը, և՛ գանձապահի աշխատանքը, եթե նույնիսկ գանձապահ ունենք ձևակերպած, ինչպես նաև իրավաբանի ֆունկցիաները:

Արփինե

Եթե խոսքը գնում է աշխատանքի տեսչության և սոցապի անհատական հաշվետվությունների մասին, ապա կադրերի բաժինը, բայց անհատական հաշվետվության հաշվարկային մասը ապահովում է հաշվապահությունը, իսկ հարկային ներկայացվող հաշվետվությունները՝ հաշվապահությունը:

ԴԻՆԱ

Հաշվապահությունն է տալիս հաշվետվությունները:

gayane

Միանշանակ հաշվետվությունները տալիս է հաշվապահությունը: