վահե.
Բարև ձեզ:
Մի հարց. եթե աշխատողը օգոստոսի 1-ից գնում է արձակուրդ 10 աշխատանքային օրով, և նրան արձակուրդային գումարը վճարվում է հուլիսի 28-ին, իսկ հուլիս ամսվա աշխատավարձը հուլիսի 31-ին, այս դեպքում արձակուրդային գումարը օգոստոս ամսվա աշխատավարձի հետ գրվելու է եկամտահարկի եռամսյակային հաշվետվության օգոստո՞ս ամսվան համապատասխանող սյունակում, թե՞ հուլիս ամսվան համապատասխանող սյունակում:
Հարգելի Վահե, ես այն ներառում եմ օգոստոս ամսվա սյունակում, քանի որ այն վերաբերվում է օգոստոս ամսվա աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներին:
Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ արձակուրդայինի գումարը պետք է գրեք օգոստոս ամսվան համապատասխանող սյունակում, քանի որ արձակուրդայինի գումարը ներառվում է աշխատողի համախառն եկամտի մեջ, որպես այն ամիսների եկամուտ, որ ամիսներին նա գտնվում է արձակուրդում:
Եթե արձակուրդը հաշվարկվել 01 օգոստոսից (օգոստոս ամսվա համար), ապա արձակուրդային գումարը կներառվի եկամտահարկի հաշվետվության օգոստոս ամսվա համար հատկացված սունյակում:
Շնորհակալություն բոլորից: