Hasmik.
Խնդրում եմ օգնեք:Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում և դուրս է եկել աշխատանքից, համապատասխանաբար ձևակերպելով այն և որը գրանցվել է գրանցամատյանում: Երեք օր անց աշխատողը ետ եկավ աշխատանքի, ուզում եմ իմանալ, կրկին դիմումի հիման վրա նոր հրաման տամ և կնքեմ աշխատանքային պայմանագիր, թե՞ հրամանով չեղյալ համարեմ ազատումը:
Հասմիկ ջան, նորից այդ նույն աշխատողին պետք է ինչպես նոր աշխատողի ընդունես: Քանի որ համաձայն ԱՕ-ի՝ աշխատողը եթե աշխատանքից դուրս է գալիս, ապա առնվազն 3 օր առաջ պետք է Դուք նրա վերջնահաշվարկը տայիք: Եթե Դուք միայն հրամանն եք չեղյալ համարում, ապա ի՞նչ հիմքի վրա եք Դուք նրան վերջնահաշվարկ տվել, և երկրորդ՝ ազատվելու նույն օրը Դուք պարտավոր էիք հետ տալ աշխատանքային գրքույկը, կնքված, իսկ եթե գրքույկը ազատումով կնքվել է, հետևաբար պետք է նորից ընդունեք աշխատանքի:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հոդված 112.
Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ
1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:
կարճ ասած` կնքեք նոր պայմանագիր
Նորից աշխատանքի ընդունեք, նոր պայմանագրով
Եթե արդեն գրանցել եք գրանցամատյանում, պետք է նոր պայմանագիր կնքեք:
Հարգելի Հասմիկ, այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկու կարևոր հանգամանքի վրա. նախ, եթե աշխատողը նույն ամսվա մեջ է ազատվել և կրկին ընդունվել, ապա եկամտահարկից մի հատ 30000 պետք է նվազեցնեք, իսկ սոց.վճարների հաշվետվության մեջ մեկ աշխատող պետք է ցույց տաք: