Եթե աշխատողը նաև ուսանող է

Աստղիկ.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս է կարգավորվում գործատու-ուսանող համարվող աշխատողի փոխհարաբերությունը։ Խոսքս ոչ միայն քննությունների կամ դրանց պարապելու ժամանակահատվածին է վերաբերում, այլ ուսումնական ընթացքին։ Օրինակ` հեռակա ուսանողի դասերի հաճախման ժամանակահատվածը ինչպե՞ս է կարգավորվում։ Տարբերակներ՝ ուսանողին դրվում է բացակա և չի վճարվում աշխատավարձ, կամ ուսանողի համար արձակվում է ներքին իրավական ակտ և չնայած բացականերին պահպանվում է աշխատավարձը։ Եթե էլի ունեք տարբերակներ` խնդրում եմ նշեք, որն է ճիշտը։ Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Հարգելի Աստղիկ, նախ նայած ինչ աշխատանք է և նախօրոք պետք է գործատուի հետ պարզ էիք Ձեր կարգավիճակը՝ բացակայության հաճախականությունը, որովհետև ամեն դեպքում կնքում եք աշխատանքային պայմանագիր:

Ներսես

Ճիշտը գործատուի հետ ներքին համաձայնության գալն է:

Tigran

ԱՕ հ.174 2. Հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար յուրաքանչյուր քննության համարերեք աշխատանքային օր.
2) ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար
յուրաքանչյուր ստուգարքի համարերկու աշխատանքային օր.
3) լաբորատոր աշխատանքների կատարման համար
ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համարերեսուն աշխատանքային օր.
5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար
վեց աշխատանքային օր:
3. Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը: