Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով

Գագ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը կես դրույքով է աշխատում, նվազագույն աշխատավարձը լինում է 34 000 դրա՞մ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիթ

Եթե սոց. վճարող է, լինում է 33 500 դրամ:

Ալլա

Այո:

Tigran

Այո, առձեռն ստանալի գումարը:

Լիլիթ

Իմ աշխատավարձը հաշվարկային 46 310 է, պահումներից հետո ստացվում է 33 500, օրենքի խախտու՞մ է: Կես դրույքի դեպքում:

Tigran

2020թ.-ից նվազագույն հաշվարկայինը՝ սոց. վճարն էլ ներառյալ, պետք է կազմի ոչ պակաս 92 618 դրամից, հետևաբար կեսը պետք է կազմի 46 309: Սակայն համաձայն օրենքի՝
3. Դրոշմանիշային վճար չեն վճարում աշխատող այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը՝ հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում աշխատող անձանց փոխարեն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
2) տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց փոխարեն՝ համապատասխան համայնքի բյուջեից.
3) այլ գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն՝ տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից՝ նրա միջոցների հաշվին:
Հետևաբար, եթե նշված պայմաններն են, ապա պետք է ստանաք 34 501 դրամ, դրոշմանիշային 1 000 դրամը Ձեզանից չպետք է պահվի:

Arpi

Այո։ Բոլոր պահումներից հետո պետք է ստանա 34 000 դրամ։