Եթե աշխատակիցը բացակայում է մեկ օր

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարցը նրանում է, որ աշխատողները դիմում են հաճախակի, ցանկացած առիթի համար, օրինակ 1 օր, հրավիրված է ծնունդ, կամ 1 օր պետք է գնա հարսանիք։ Ի՞նչ նշել նման օրերը, եթե մեկ օրյա արձակուրդ չի տրամադրվում, և կազմակերպությունը իրավունք ունի՞ մերժելու։ Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Մեկ օրով արձակուրդ կարող է տրվել, սակայն մեկ օրով նման առիթներով բացակայությունները կարող են կարգավորվել ինչպես ներքին կարգապահական կանոններով, եթե ունեք, այնպես էլ կողմերի համաձայնությամբ: Ըստ ԱՕ 163-րդ հոդվածի՝ կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում: Բացի այդ, եթե աշխատողները համաձայն են, ըստ 176-րդ հոդվածի՝ կարող եք ձևակերպել մեկօրյա արձակուրդները որպես չվճարվող արձակուրդ:

Ամիկում

Ունենք ուսումնական արձակուրդ և չվճարվող արձակուրդ՝ կոնկրետ հիվանդի խնամքի, ամուսնության, թաղման համար, որի մասով աշխատողի դիմելու դեպքում գործատուն պարտավոր է հատկացնել: Իսկ մնացածը կարգավորվում է կոլեկտիվ պայմանագրով կամ փոխադարձ համաձայնությամբ, իհարկե որոշակի սահմանափակումներով: ԱՕ 173-176-րդ հոդվածներ: