Լիաննա․
Բարև ձեզ: Ուզում եմ հստակեցնել՝ եթե անաշխատունակության թերթիկը շարունակվում է, որպես միջին վերցվում է նախորդ թերթիկի համար հաշվարկված միջի՞նը, թե՞ այդ թերթիկով տրված գումարը հաշվարկի մեջ վերցվում է, թե՞ ոչ, և շարունակվող թերթիկը նու՞յնպես պետք է առաջին օրը չվճարել, 5 օրը գործատուի հաշվին, իսկ մնացածը՝ բյուջեի: Կանխավ շնորհակալություն:
Շարունակելի ժամանակավոր անաշխատունակության գումարի հաշվարկման ժամանակ նույնպես առաջին օրվա համար չի վճարվում, հաջորդ հինգ աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների, իսկ մնացած օրերի համար՝ բյուջեի միջոցների հաշվին։ Ընդ որում այս կարգը ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում է մեկ անգամ, անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար հհ օրենսդրությամբ տրված թերթիկների թվից։
Լիաննա, քանի որ տվածդ հարցը կիսատ էր մնացել, կարգի այդ կետերը հիմա այս տեսքով են՝
3. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խումբ սահմանելու (խումբը վերանայելու) կամ աշխատանքից ազատվելու, կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելու օրը՝ անկախ աշխատանքային պայմանագիրը լուծվելու հանգամանքից:
4. Ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի, իսկ 7-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում են մեկ անգամ` անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անաշխատունակության թերթիկների թվից:
Հետևաբար շարունակվող թերթիկի առաջին օրը վճարվում է ըստ 4-րդ կետի, եթե նույն դեպքին է վերաբերում:
Տիգրան, իսկ 5 օրը, որ վճարում է գործատուն, մնացածը պետ. բյուջեի հաշվին, նու՞յնպես կիրառվում է շարունակվող նույն դեպքի թերթիկի համար:
Այո, հենց կետ 4-ը այդ մասին է, դրա համար է գրված` այս կետերի դրույթները կիրառվում են նույն դեպքի համար ու անկախ թերթիկների թվից:
Շարունակվող թերթիկի համար բոլոր օրերը վճարվում են պետ բյուջեի հաշվին, քանի որ 3-րդ և 4-րդ կետերի դրույթները կիրառելի են միայն մեկ անգամ։
Շնորհակալություն: