Եթե Ա/Ձ-ն լուծարվել է

Աստղիկ.

Եթե Ա/Ձ-ն լուծարվել է մոտ 5 ամիս առաջ, դրա մասին վկայող որևէ հաշվետվություն անհրաժե՞շտ է ներկայացնել: Եթե այո, խնդրում եմ, նշեք, թե ուր պետք է ներկայացնեմ հաշվետվությունը և ինչ ժամկետում:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Եթե Դուք ունեք պետական ռեգիստրի համապատասխան բաժանմունքից տեղեկանք, որ Ձեր ԱՁ-ն լուծարված է, ապա Դուք անհանգստանալու կարիք չունեք: Այն դեպքում, եթե Դուք լուծարային դիմում եք ներկայացրել հարկային մարմին և առայսօր պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք պետական ռեգիստր չեք ներկայացրել և լուծարային դիմումի հետ լուծարային հաշվարկներ չեք ներկայացրել, ապա պետք է ԱՁ-ի հաշվառման հարկային տեսչությունից գրավոր պահանջեք լուծարային գործընթացը մեկ ամսում չիրականացնելու պատճառի վերաբերյալ տեղեկատվություն և 2010թ.-ի համար ներկայացնեք տարեկան հայտարարագրեր/հաշվարկներ: