Ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, մի հարցի պատասխանեք.
Պետ. ռեգիստրում գրանցել եմ ՍՊԸ (տնտեսական գործունեության դասակարգիչը՝ F43.21.1), 13.03.2020թ. ներկայացրել եմ էլեկտրոնային գրանցման հայտ (վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների) և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: 2 հաշվետվություն էլ կա «Հանձնված հաշվետվություններ» բաժնում:
Հիմա հարց՝ ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ:

Հ.Գ. Եթե հաշվետվությունների բաժնում երևում են հայտերը, նշանակում է հայտերը տեղ հասե՞լ են, ամեն ինչ նորմա՞լ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե հաշվետվությունների բաժնում երևում են հայտերը, նշանակում է հայտերը տեղ են հասել:
Պետք է ամսական հանձնել աշխատողների գծով հաշվետվություն՝ Ձև 189. Հաշվարկ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի:

Արմեն

Շնորհակալություն:
Կոնկրետ ամսվա ո՞ր օրն են հանձնում հաշվետվությունը: