Գայանե․
Ողջույն բոլորին։ Ինձ կասեք՝ եթե աշխատողը դուրս է գալիս աշխատանքից, վերջնահաշվարկը ինչքա՞ն ժամանակում պետք վճարեմ։ Եվ հաջորդ հարցս․ եթե չվճարեմ՝ ի՞նչ պատասխանատվություն է առաջ գալիս։ Շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գայանե․
Ողջույն բոլորին։ Ինձ կասեք՝ եթե աշխատողը դուրս է գալիս աշխատանքից, վերջնահաշվարկը ինչքա՞ն ժամանակում պետք վճարեմ։ Եվ հաջորդ հարցս․ եթե չվճարեմ՝ ի՞նչ պատասխանատվություն է առաջ գալիս։ Շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե աշխատողը դուրս է գալիս աշխատանքից վերջնահաշվարկը վճարվում է 5 օրում:
ՎԻՎ հ. 169-8 Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ
յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո
կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ
յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:
աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված
ԱՕ Հոդված 130.Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը 1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: