Ե՞րբ պետք է վճարել արձակուրդայինը

Լիաննա.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը արձակուրդ է գնում ամսվա կեսից, ես երեք օր առաջ պետք է վճարեմ և աշխատավարձ, և արձակուրդային: Թե՞ կարող եմ վճարել միայն արձակուրդայինը, իսկ մինչև հաջորդ ամսվա 15-ը վճարել աշխատավարձը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Կարող եք արձակուրդայինը վճարել, իսկ աշխատավարձը՝ հետո, իր ժամկետի մեջ:

Իննա

Արձակուրդայինը վճարվում է նախքան արձակուրդի ամսաթիվը՝ 3 օր առաջ։

Karine

Ցանկալի է արձակուրդայինը և աշխատավարձը միասին վճարել, եթե ֆինանսական խնդիր չունեք։ Կվճարեք կանխավճար։

Տիգրան

Արձակուրդայինը 3 օր առաջ, եթե հնարավոր է, կամ գնալուց, իսկ աշխատավարձը հաջորդ ամսվա համապատասխան վճարման օրը:

Anushik

Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ աշխատավարձը սահմանված ժամկետում:

Nerses

Պետք է վճարվի 3 օր առաջ, սակայն եթե դա ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ, ապա պետք է վճարվի ամենամյա արձակուրդը սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ 3 օրվա ընթացքում: