Արթուր.
Բարև ձեզ: Աշխատողին տրամադրել եմ արձակուրդ (20 օր) 01/02/2013-28/02/2013: Կարո՞ղ եք օգնել` ես այդ գումարը ամսի քանիսի՞ն վճարեմ, և այդ գումարը եկամտային հարկի հաշվետվությունում փետրվար ամսում ցույց տա՞մ: Հաշվարկի համար պետք է վերցնել 01/02/2012-31/01/2013 ժամանակահատվա՞ծը: Եվ ես կարո՞ղ եմ տրամադրել ոչ թե 20 օր, այլ 22օր: Շնորհակալություն:
Արձակուրդային գումարը վճարվում է արձակուրդ գնալուց 3 օր առաջ, այսինքն 2013 թվականի հունվար ամիսը չի մտնի միջինի մեջ, դուք պետք է վերցնեք 01.01.12-31.12.12 ժամանակահատվածը, իսկ հաշվետվության մեջ այո, այն կերևա փետրվար ամսվա մեջ:
Հարգելի Իզաբելլա, այսինքն ես միջին աշխատավարձը հաշվարկելուց պետք է վերցնեմ 01/01/2012թ-31/12/12թ.: Չէ՞ որ հունվար ամսվա աշխատավարձը ստանալուց հետո նա փետրվարի 1-ից է գնում արձակուրդ, պետք է 12 ամիս ետ հաշվել, իսկ հաշվելուց դուք հաստատ համոզվա՞ծ եք, որ հունվար ամիսը միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ չի ներառվում: Շնորհակալություն:
Հղում՝
Հոդված 195.
Միջին աշխատավարձը
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Սույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից:
2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Սխալ է, եթե գնում է արձակուրդ 01.02.2013-ից, ապա պետք է ետ գնաք 12 ամիս, և հունվարը նույնպես ներառեք հաշվարկի մեջ: