Ե՞րբ պետք է կատարվի վարձավճարի վճարումը

Նունե.

Պայմանագրի մեջ վարձավճարի վճարման ամսաթիվ է նշված՝ «վարձատուի ներկայացրած հաշվի հիման վրա՝ վարձը վճարել մինչև յուրաքանչյուր ամսվա օրացուցային 10-րդ օրը»: Վարձատուն հաշիվը ներկայացնում է մինչև 10-րդ օրը, իսկ ըստ հաշվի՝ մատակարարման ամսաթիվ է նշված տվյալ ամսվա վերջին օրը: Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարվի մինչև ընթացիկ ամսվա 10-ը, թե՞ հաշվում նշված մատակարարման ամսաթվից հետո 10-րդ օրը:

Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest


4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Վարձավճարը պետք է վճարել պայմանագրի մեջ նշված ժամկետում, այսինքն՝ մինչև յուրաքանչյուր ամսվա օրացուցային 10-րդ օրը:

Արևիկ

Վճարումը կատարեք կանխավճարի տեսքով, հաշիվը ստանալուց հետո կանխավճարը փակեք:

Տիգրան

Որքան հասկացա՝ վարձավճարը պետք է վճարվի նախապես, տվյալ ամսում, և տարածքի վարձը վճարելու եք ամբողջ ամսվա համար: Բնականաբար նա պետք է մատակարարման հաշիվը ներկայացնի ոչ ուշ, քան տվյալ ամսվա 7-8-ը, որպեսզի եթե բանկով եք վճարելու, մինչև ամսի 10-ը վճարումը տեղ հասած լինի, մեկ օրը բանկով վճարման դեպքում քիչ է, որոշ բանկեր կան որ դանդաղ են կատարում փոխանցումները:

Հայկանուշ

Եթե պայմանագրում գրված է վճարման ժամկետ, ապա վճարեք ըստ պայմանագրի՝ անկախ հաշիվ ուղարկելու հանգամանքից: