Anna.
Բարև Ձեզ: Ես արդեն մեկ ամիս է ունեցել եմ բալիկիս, կասեք` ե՞րբ պետք է դիմում գրեմ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի համար:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Anna.
Բարև Ձեզ: Ես արդեն մեկ ամիս է ունեցել եմ բալիկիս, կասեք` ե՞րբ պետք է դիմում գրեմ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի համար:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դիմումը պետք է գրել, երբ որ լրանան անաշխատունակության օրերը: Աշխատանքի պետք է ներկայանաք և դիմում գրեք երեխայի մինչև 2 տարեկան լրանալը անվճար արձակուրդ ստանալու համար:
online.ssa.am կայքում կարող եք առցանց դիմում գրել: Առցանց դիմումն ուղարկելուց հետո քաղաքացուն պատասխան կգա, որ դիմումն ընդունված է: Նպաստի նշանակման մասին ևս էլեկտրոնային փոստին տեղեկատվություն կգա:
Երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան երեխայի նպաստ ստանալու համար ծնողները կարող են առցանց դիմել Սոցապ ծառայությանը:
«Պետական նպաստների մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանվում է երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը, որի համաձայն․
Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:
Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն:
Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի ծնվելու օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:
Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար:
Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:
Ծնողները կարող են երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնել, որի համար անցեք այստեղ։
Նույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանվում է մինչև 2 տարեկան երեխայի նպաստի իրավունքը, որի համաձայն․
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:
Սույն օրենքի 27-րդ, 28-րդ, 28.1-ին հոդվածների դրույթները չեն տարածվում ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների վրա:
Խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ: Ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ի դեպ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի գումարը 18 500 դրամից դառնալու է 26 500 դրամ, այն ուժի մեջ է մտնելու այս տարվա հուլիսի 1-ից:
Դիմումը կգրեք, երբ լրանա ֆիզ. արձակուրդի ժամկետը, կարող եք գրել գոնե մի քանի օր առաջ:
Ես երեխայիս ունեցել եմ ՌԴ-ում՝ կարո՞ղ եմ դիմել միանվագի համար։ Ու միչև երեխայի քանի՞ ամսականը: