Mariam. Բարև Ձեզ: Ֆիզ. անձը ընկերության հետ պայմանագիր է կնքել դեկտեմբերին, աշխատավարձը ստացել է հունվարին, մինչև ե՞րբ կարող է ֆիզ. անձը հարկը վճարել: Կիսվել՝ Նման նյութեր՝ Ե՞րբ պետք է վճարել եկամտային հարկը Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ Ֆիզ. անձը ԵՏՄ-ից ապրանք է ներկրել Ֆիզ. անձը մեքենաներ է վաճառում Ֆիզ․ անձը ծառայություն է մատուցել
Հարկը աշխատավարձից վճարում է գործատուն մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսի 20-ը
Աշխատավարձից պետք է պահում արվի և համապատասխանաբար վճարվի բյուջե ամեն ամսվանը մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ:
Ֆրիլանս աշխատանք է եղել, ընկերությունը հարկ չի վճարելու, ֆիզ. անձն է վճարելու, ով գտնվում է Հայաստանից դուրս։
Եթե ֆիզ. անձն է վճարելու, ով գտնվում է Հայաստանից դուրս, ապա վճարումը պետք է կատարվի այն պետությանը, որտեղ գտնվում է։ Կարևոր է նաև, թե որ երկիրն է, քանի որ մի շարք երկրների հետ կան եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր: