Ե՞րբ է վճարվում մայրության նպաստը

Սվետա.

Բարև Ձեզ: Հուլիսի 1-ին անցել եմ ֆիզ. արձակուրդի, բայց մինչև հիմա գումար չեմ ստացել։ Ե՞րբ են տալիս այդ գումարը։ Եվ հղիության 7 ամսում տրվող գումարը ու՞մ է վերաբերվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
իրինա

Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Tigran

Հուլիսի մինչև 15-ը պետք է արդեն ստացած լինեիք այդ գումարը:

Karine

Բարև Ձեզ։ Եթե հուլիսի 1-ից ֆիզ. արձակուրդի մեջ եք և դեռ նպաստը չեք ստացել, ամենայն հավանականությամբ Ձեր կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունի։ Նպաստը պետք է ստացած լինեիք ամենաուշը հուլիսի աշխատավարձի օրը մինչև օգոստոսի 15-ը։

Nerses

Պետք է ստացած լինեիք առաջիկա ամսվա աշխատավարձի հետ միասին:

Գայանե

Հուլիս ամսին պետք է ստացած լինեիք, պետք է ներկայացնեք համապատասխան փաստաթղթեր։

Սվետա

Գործատուն ասել է, որ այս ամիս նույնպես չի պատրաստվում վճարել։ Խնդրանք. կասեք որտե՞ղ և ու՞մ դիմեմ, որ ճիշտ լինի:
Նախապես շնորհակալություն բոլորին:

Anushik

Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Հետևաբար, եթե ներկայացրել եք անհրաժեշտ փաստաթղթերը, ապա գործատուն արդեն պետք է վճարած լիներ մայրության նպաստը: