Նելլի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծման հայտարարագիրը կազմված է 31․01․23-ով, ներմուծման ԱԱՀ-ն վճարվել է 31․01․23-ով, բայց քաղվածքի մեջ երևում է 01․01․23-ով։ Հարց․ ԱԱՀ-ն ո՞ր ամսվա մեջ է հաշվանցվում՝ հունվար, թե՞ փետրվար։ Շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նելլի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծման հայտարարագիրը կազմված է 31․01․23-ով, ներմուծման ԱԱՀ-ն վճարվել է 31․01․23-ով, բայց քաղվածքի մեջ երևում է 01․01․23-ով։ Հարց․ ԱԱՀ-ն ո՞ր ամսվա մեջ է հաշվանցվում՝ հունվար, թե՞ փետրվար։ Շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հաշվետվությունը ներկայացնում եք փետրվար ամսին,այդ ամիս էլ հաշվանցում եք :
ԱԱՀ հաշվանցումը կատարվում է հունվար ամսվա համար ներկայացվող հաշվետվությամբ, որը ներկայացվում է մինչև փետրվարի 20-ը։
եթե ներմուծել եք «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» ընթացակարգով,ապա
2) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները (մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե ԱԱՀ-ի գումարները վճարվել են մինչև մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ,
ա.1. ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման և ԱԱՀ-ի գումարների վճարման օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով,
շնորհակալություն
հաշվանցվում է հունվար ամսվա մեջ