Գարիկ.
Բարի օր: Չէի՞ք կարող ասել, թե արտոնագրային վճարները երբ պետք է մուծել տվյալ ամսվա համար՝ ամիսը չսկսվա՞ծ, թե՞ ամիսը լրանալուց հետո:
Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գարիկ.
Բարի օր: Չէի՞ք կարող ասել, թե արտոնագրային վճարները երբ պետք է մուծել տվյալ ամսվա համար՝ ամիսը չսկսվա՞ծ, թե՞ ամիսը լրանալուց հետո:
Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկը պետական բյուջե են վճարում մինչև օրենսգրքի 275-րդ հոդվածին համապատասխան ներկայացված արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ (Հարկային օրենսգիրք, hոդված 283):
Արտոնագրային վճարները պետք է վճարել նախօրոք՝ մինչև ամսվա վերջին օրը, այսինքն՝ օգոստոս ամսվա համար՝ մինչև հուլիսի 31-ը:
Շնորհակալ եմ մեկնաբանության համար: Իսկ չէի՞ք ասի՝ եթե օգոստոսի վճարը կատարվի օգոստոս ամսվա մինչև 20-ը, այլ ոչ թե մինչև հուլիսի 31-ը, ի՞նչ տուգանքների դա կարող է հանգեցնել:
Եթե օգոստոս ամսվա վճարը հուլիսին չվճարեք, օգոստոսի համար ուղարկած Ձեր հայտարարությունը ուղղակի չի հաստատվի: Արտոնագրային հարկը վճարվում է նախապես:
Ես այսօր եմ կատարել մուծումը (01/08/19) օգոստոս ամսվա համար և քիչ առաջ ստուգեցի իմ ուղարկած հաշվետվության կարգավիճակը օգոստոս ամսվա համար, նշված էր, որ վավեր է: Ի՞նչ եք կարծում, մի քանի օր հետո այն կարո՞ղ է դառնալ անվավեր Ձեր՝ վերը նշած պատճառով:
Շնորհակալություն:
Հարկային օրենսգրքի հոդված 421. Առանց արտոնագրի գործունեություն իրականացնելը
1. Առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի, կազմակերպությունից և (կամ) անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի համար օրենսգրքի 57-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի գումարը, և կազմակերպությունը և (կամ) անհատ ձեռնարկատերը նախազգուշացվում են: Սույն մասով սահմանված խախտումը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրվելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի (տեսակների) մասով կրկին կատարվելու դեպքում կազմակերպությունից և անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք՝ առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս, քան երեք ամսվա) համար՝ օրենսգրքի 57-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի կրկնակի չափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկման համար օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործակիցը հաշվի չի առնվում:
Այսինքն՝ եթե ես Ձեզ ճիշտ հասկացա, օգոստոսի 1-ին մուծված արտոնագրային վճարը չի հաշվարկվելու որպես օգոստոս ամսվա համար մուծված արտոնագրային վճար և փոխանցվելու է սեպտեմբեր ամսվա վրա, և ստուգման արդյունքում ինձանից գանձելու՞ են օգոստոս ամսվա արտոնագրային վճարը: Շնորհակալ կլինեմ Ձեր մեկնաբանության համար:
Հարգելի Գարիկ, եթե օգոստոսի 1-ին որևէ գործարք չեք ունեցել, ապա ոչ մի խնդիր չի լինի, ճիշտ է՝ հայտարարության մեջ պետք է նշեիք 02/08/19-31/08/19 ժամանակահատվածը։ Ամեն դեպքում կարծում եմ, որ նախազգուշացումով կսահմանափակվեն։
Լուսինե ջան, շատ շնորհակալ եմ Ձեր պատասխանի համար:
«Արտոնագրային վճար» հասկացություն չկա, կա արտոնագրային հարկ, որը մուծվում է մինչև տվյալ հաշվետու ամիսը սկսելը՝ 160 ձևը ներկայացնելուց առաջ: