Իրինա․
Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է Զբոսաշրջության ոլորտին։ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 48-րդ կետի համաձայն ԱԱՀ-ից ազատված գործարք է համարվում օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջության ոլորտի ծառայությունները, իսկ Զբոսաշրջության մասին օրենքում հստակ թվարկում է զբոսաշրջային ծառայությունները որոնք են։
Հիմա հարց․ ինչու՞ է մեկնաբանվում, որ պարտադիր պետք է մեկից ավելի ծառայություն լինի, այսինքն տուր փաթեթ լինի, որ համարվի ազատված։ Օրինակ, եթե օտարերկրյա զբեսաշրջիկին միայն մատուցվել է ՀՀ-ի սահմանում ուղևորափոխադրման, կամ գիդի , կամ միայն հյուրանոցի ծառայություն, էդ դեպքում վերջը համարվու՞մ է ազատված ԱԱՀ-ից, թե՞ ոչ։
իմ կարծիքով համարվում է ազատված ԱԱՀ-ից,
48) օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջության ոլորտի ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայությունները, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.
Համաձայն եմ, բայց հյուրանոցների մեծ մասը ԱԱՀ-ով հաշիվ են գրում, կամ զբոսաշրջային գործակալությունները պարտադիր 2 ծառայություն են գրում, այսինքն փաթեթ են ներկայացնում, որպեսզի համարվի ԱԱՀ-ից ազատված ․․․ Չգիտեմ, ինձ թվումա օրենքի բացա, կամ գուցե պարզաբանում կա որի մասին չգիտենք․․ Համենայնդեպս Զբոսաշրջության մասին օրենքի համաձայն ՝
11) զբոսաշրջային ծառայություններ են՝
ա. ուղևորափոխադրման,
բ. հյուրանոցային,
գ. էքսկուրսային,
դ. ավտոտրանսպորտային միջոցի վարձույթի,
ե․ զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող որևէ այլ ծառայություն, որը սույն կետի «ա»-«դ» ենթակետերում նշված ծառայությունների անբաժանելի մաս չի կազմում.
Ճիշտն ասած Իրինայի հետ համամիտ եմ, որ Հարկային օրենսգրքի 64 հոդվածի 48 կետում ԱԱՀ-ից ազատվում են օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջության ոլորտի ծառայությունները, այլ ոչ թե փաթեթը:
«Ինչու՞ է մեկնաբանվում, որ պարտադիր պետք է մեկից ավելի ծառայություն լինի, այսինքն տուր փաթեթ լինի, որ համարվի ազատված» հարցի հետ կապված, կարծում եմ, որ նախկին օրենքի մեկնաբանությունների հետ է կապված, որը գործել է մինչև 01.09.2024թ., մասնավորապես նախկին օրենքի՝
Հոդված 2.Օրենքի հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
զբոսաշրջային գործունեության սուբյեկտ զբոսաշրջային օպերատոր և զբոսաշրջային գործակալ.
զբոսաշրջային օպերատոր իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ.
զբոսաշրջային գործակալ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ.
Նոր օրենքի՝
Հոդված 3.Օրենքի հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
18)զբոսաշրջային գործունեության սուբյեկտ՝ զբոսաշրջային օպերատոր կամ զբոսաշրջային գործակալ
19) զբոսաշրջային օպերատոր՝ իրավաբանական անձ, որը ձևավորում և անմիջականորեն կամ զբոսաշրջային գործունեության այլ սուբյեկտի միջոցով կամ, զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի հետ համատեղ հանդես գալով, իրացնում կամ առաջարկում է զբոսաշրջային փաթեթ, տուր կամ այլ առանձին զբոսաշրջային ծառայություններ կամ փոխանցում է զբոսաշրջիկի տվյալները զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի՝ համաձայն սույն հոդվածի 12-րդ կետի «ե» ենթակետի.
20) զբոսաշրջային գործակալ` զբոսաշրջային օպերատոր չհանդիսացող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն անհատ զբոսաշրջիկին կամ զբոսաշրջիկների խմբին տրամադրում է զբոսաշրջության հետ կապված խորհրդատվություն կամ առաջարկում կամ վաճառում է զբոսաշրջային օպերատորի ձևավորած զբոսաշրջային փաթեթ կամ առանձին զբոսաշրջային ծառայություններ.:
«Ինչու են հյուրանոցները ԱԱՀ-ով հաշիվ գրում» հարցի հետ կապված, կարծում եմ, որ հյուրանոցները ԱԱՀ-ով հաշիվ են գրում, որովհետև նրանք ծառայությունը մատուցում են ոչ թե օտարերկրյա զբոսաշրջիկին այլ զբոսաշրջային օպերատորին կամ գործակալին: