Ե՞րբ դուրս գրել հաշիվը

Գևորգ․

Հարգելի հաշվապահներ,

ԱՁ-ն տրամադրում է ծառայություն արտասահմանյան կազմակերպությանը (կազմում է հաշվետվություններ) և եկամուտը ստանում է արտարժույթով։ Կազմակերպությունը յուրաքանչյուր հաշվետվության հաշվարկը իրականացնում է առանձին (օրինակ մեկ օրվա ընթացքում հաստատում է 10 փաստաթուղթ, յուրաքանչյուրը 10 դոլարով), սակայն գումարը փոխանցում է անձի էլեկտրոնային հաշվին ամսվա վերջում։

Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել յուրաքանչյուր հաստատման համար, թե՞ հնարավոր է այն դուրս գրել մեկ անգամ (գումարի փոխանցման օրը):

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ոչ թե գումարի փոխանցման օրը, այլ հաշվարկային ժամանակահատվածի համար, օրինակ մայիս ամսվա ընթացքում կատարված գործարքների համար կարող եք մեկ հաշվով ընդհանուր գրել։

Գևորգ

Շատ շնորհակալ եմ։

Tigran

Հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել ըստ յուրաքանչյուր սուբյեկտի, օրվա կամ ժամկետում գործարքների թվի։

Գևորգ

Շնորհակալություն։

Նարինե

Գևորգ ջան,քանի որ Դուք էլ եք զբաղվում համանման գործունեությամբ,խնդրում եմ պատասխանել,ինվոյսով երևում է,որ ծառայությունը մատուցվել է 04,05,2022թ(100$),հունիսի 1-ով պետք է հաշվարկային փաստաթուղթ գրենք էլեկտրոնային,խնդրում եմ պատասխանել ո՞ր օրվա ԿԲ-ի կուրսով պետք է հաշվենք։

Գևորգ

Նարինե ջան, պետք է նայել հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածը։ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150068

Last edited 2 տարի առաջ by Գևորգ
Նարինե

Կխնդրեի օրինակով պատասխանել։

Գևորգ

Նարինե ջան, ես հաշվապահ չեմ, իրավաբան եմ։ Բայց ըստ օրենքի, օրինակ, եթե Հայաստանում գրանցված ԱՁ է, փաստաթուղթը դուրս գրելու օրվա դրությամբ է հաշվարկը արվում։ Պետք է հոդվածը նայեք ու տեսնեք որ օրվա դրությամբ է օրենքը սահմանում։ Առանձնահատկություններ կան։ Օրինակ, որոշ դեպքերում ծառայության մատուցման պահն է համարվում հարկման բազա։ Ես չգիտեմ Ձեր գործարքի մանրմասները, դրա համար չեմ կարող կոնկրետ ասել։ Լավ կլինի հաշվապահները պատասխանեն։ Վստահաբար նրբություններ կան, որոնց ես չեմ տիրապետում։

Նարինե

Շնորհակալություն

Tigran

նայեք այդ օրվա ԿԲ փոխարժեքը տվյալ արժույթի կամ իրենց կայքով,կամ ռեյթ.ամ կայքով, 04,05,2022թ դոլարի կուրդը եղել է 454.63,

Tigran

Նայեք ՀՕ 16 հոդվածը,