Օվսաննա.
Բարև Ձեզ, հաշվապահներ ջան: Հարցս հետևյալն է. ԱՁ չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտը (չնայած այն փաստին, որ ոչ մի հաշվետվություն չի ներկայացնում, քանի որ հարկային արտոնություն ունի) տարեկան դրոշմանիշային վճարը պարտավո՞ր է վճարել։ Կանխավ շնորհակալ եմ:
Այո, պարտավոր է վճարել ինքնուրույն, որպես անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ: Դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում
անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն
աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտը: Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված` հարկային գործակալ չհամարվող անձից եկամուտներ ստացող անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:ՊԵԿ-ի այս 060-544444 համարը այլևս չի գործում:
ՈՉ, քանի որ
Դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում
ա. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն
աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտը,բ. շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար դրոշմանիշային վճարի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը,
գ. միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված իրացման շրջանառությունը,
դ. հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շահութահարկի հաշվարկում արտացոլված համախառն եկամուտը,
ե. հաշվետու տարվա ընթացքում մեկից ավելի հարկման համակարգերում գործելու դեպքում սույն կետում նշված համապատասխան հաշվարկման բազաների հանրագումարը: