Հարգելիներս, եթե միկրոյով աշխատող Ա/Ձ-ն շրջանառություն չունի, ապա տարվա վերջում 18 000դր. դրոշմանիշային վճար պե՞տք է վճարի: Շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հարգելիներս, եթե միկրոյով աշխատող Ա/Ձ-ն շրջանառություն չունի, ապա տարվա վերջում 18 000դր. դրոշմանիշային վճար պե՞տք է վճարի: Շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե եկամուտներ չեք ստացել, ապա չեք վճարելու:
Եթե չկան ու չեն լինելու եկամուտներ, չեք վճարելու՝ հ.11 մաս 2:
Եթե Ա/Ձ-ն գործունեություն չի ծավալել, ապա դրոշմանիշային վճար չի վճարելու։
Շնորհակալ եմ բոլորիդ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ Օրենքի
Հոդված 11.Դրոշմանիշային վճար վճարողները
Դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում)՝
3) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը.
2. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք, եթե բացակայում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները
Հոդված 9.Սույն գլխում օգտագործվող հասկացությունների նշանակությունը
1. Սույն գլխի դրույթների կիրառման նպատակով՝ դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում
գ. միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված իրացման շրջանառությունը։
Շմորհակալ եմ