Դրոշմանիշային վճար

Ռոման.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: 2021թվականին որևիցե գործարք չի արել և չունի հաշվարկած եկամուտներ: Հարց. արդյո՞ք դրոշմանիշային վճար պետք է վճարի 2021 թվականի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Եթե գործունությունը դադարի մեջ չէ` այդ դեպքում կվճարի դրոշմանիշային վճար:

Քրիստինե

(Նկար 1) Գրանցված աշխատողի դրոշմանիշային վճարի չափը, (նկար2) Տարեկան ունեցած եկամուտից վճարվող դրոշմանիշային վճար:

1.png
Tigran

Եթե չկան ու չեն լինելու եկամուտներ, չեք վճարելու՝ հ.11 մաս 2:

Karine

Ոչ, չեք վճարելու:

Ալլա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ Օրենքի
Հոդված 11.Դրոշմանիշային վճար վճարողները
Դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում)՝
3) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը.
2. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք, եթե բացակայում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները
Հոդված 9.Սույն գլխում օգտագործվող հասկացությունների նշանակությունը
1. Սույն գլխի դրույթների կիրառման նպատակով՝ դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում
բ. շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար դրոշմանիշային վճարի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը
գ. միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված իրացման շրջանառությունը
դ. հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շահութահարկի հաշվարկում արտացոլված համախառն եկամուտը
ե. հաշվետու տարվա ընթացքում մեկից ավելի հարկման համակարգերում գործելու դեպքում սույն կետում նշված համապատասխան հաշվարկման բազաների հանրագումարը: