Accountant.am

Արմինե.

Բարև Ձեզ։ Դրոշմանիշային վճարի հետ կապված ուզում եմ հասկանամ՝ հստակ թիվ կա՞ օրենքով, կամ ես ինչքա՞ն գումարի դեպքում պիտի պահեմ դրոշմանիշային վճար։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո օրենքով սահմանված է երբ պետք է պահել ու ինչքան,օրենքը կարդացեք,

Գայանե

Կարդացեք «ՀՀ ՕՐԵՆՔ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքը:

Արմինե

Շնորհակալություն

Արփինե

Կարդացեք դրոշմանիշային վճարի մասին օրենքը։
Չի պահվում միայն զրոյական եկամուտի դեպքում

Արթուր

Հոդված 12.  Դրոշմանիշային վճարների չափը
 
1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 1500 դրամ
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 3000 դրամ
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 5500 դրամ
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 8500 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 15 000 դրամ

2) 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.  

Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 18 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 24 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 48 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 120 000 դրամ