Արդյո՞ք արձակուրդային հաշվարկելիս պահվում է դրոշմանիշային վճարը։ Բերեմ օրինակ. օգոստոս ամսվա 18-31 նախատեսվում է արձակուրդ (10օր): ՏՏ ոլորտի արտոնագրով աշխատող կազմակերպությունում աշխատակիցը վերջին 12 ամիսներին ստացել է 250 000 գրանցված աշխատավարձ, աշխատանքը 5-օրյա գրաֆիկով։ Խնդրում եմ ստուգել՝ արդյոք ճի՞շտ եմ հաշվարկում արձակուրդայինն ու աշխատավարձը։
Արձակուրդային՝
250000/21=11904.7
10 x 11904.7= 119047
119047-11905-5357-3000=98785
Աշխատավարձ
2022 Օգոստոսն ունի 23 աշխ. օր, այսինքն՝ վարձատրվելու է 13 աշխատած օրվա համար։
250000/23=10869.5
13 x 10869.5= 141304
141304-14130-6359-3000=117815
Փաստացի ստացվում է, որ դրոշմանիշային վճարը գանձվում է 2 անգամ 3 000-ական դրամ, այնինչ այդ 2-ի գումարայինի դեպքում պետք է պահվեր 5500 դրամ։
Խնդրում եմ օգնել հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ եմ կատարել հաշվարկները։
Նախ եկ․ հարկը 21 տոկոս է, արձակուրդի գումար + աշխատավարձ և ընդհանուր գումարից ելնելով դրոշմանիշային
Եթե ՏՏ ոլորտի արտոնագրով կազմակերպություն է, ինչու է 21%, այլ ոչ թե 10%։
Յուրաքանչյուր անձի մասով տվյալ ամսվա համար հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը հարկային գործակալը պահում է այդ հարկային գործակալից տվյալ անձի կողմից տվյալ ամսում ստացման ենթակա (ստացված) եկամուտներից:
Դրոշմանիշայինը պետք է պահվի 5500, 98785+117815 ու դրանից կատարեք պահումները։
Բայց չէ, որ արձակուրդայինը հաշվարկվելու է օգոստոս ամսին և տրվելու է աշխատակցին արձակուրդ գնալուց առաջ։ Իսկ օգոստոսի աշխատավարձը հաշվարկվելու է արդեն սեպտեմբեր ամսին։
Այո, բայց հաջորդ աշխատավարձից էլ չի պահվում, 2 անգամը պահվում է քանի որ մեկ ամսվա մեջ 2 վճարում եք ցույց տալիս։
Այսինքն, եթե օգոստոսի արձակուրդայինը վճարվի հուլիս ամսվա աշխատավարձի հետ միասին, ապա գումարային պետք է կատարվի հաշվարկը
250000 հուլիս աշխ + 119047 օգոստոս արձակուրդ=369047
369047-36905-16607-5500=310035
Սա կստացվի հուլիսի աշխատավարձ գումարած օգոստոսի արձակուրդայինը միասին։
Այո։
Եթե օգոստոսի արձակուրդայինը տալիս եք հուլիսին, ապա դուք արձակուրդայինից հանում եք միայն եկ. հարկը և սոցը, իսկ հուլիսի աշխատավարձից հանում եք բոլոր պահումները։ Հետո օգոստոսին կատարում եք վերահաշվարկ և արձակուրդայինը ցույց եք տալիս իր հաշվարկային ամսվա ընդհանուր հաշվարկում’ օգոստոսի աշխատավարձի հետ։ Այդ ժամանակ էլ կատարում եք դրոշմանշային վճարի նվազեցումը։