Դրոշմանիշային վճարի փոփոխություն

Անուշ․

Բարև ձեզ, կասե՞ք՝ դրոշմանիշային վճարի փոփոխության հետ կապված՝ ի՞նչն է փոխվել հստակ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզաննա

Այսուհետև դրոշմանիշային վճարը պահվելու է միայն աշխատողի աշխատավարձից, այլ ոչ թե գործատուից։

Astghik

Նախկինում նվազագույնից ցածր աշխատավարձով աշխատողի փոխարեն այն վճարում էր գործատուն, այժմ այդ պարտավորությունը գործատուի վրա չէ։

Tigran

էական փոփոխությունը այն է,որ նվազագույն ստացողը իր աշխատավարձից պետք է դրոշմանիշայինը վճարի

Ալլա

Այսինքն, եթե աշխատողի աշխատավարձը դրոշմանիշային վճարը պահելուց հետո ցածր է լինում նվազագույնից, միևնույնն է աշխատո՞ղն է վճարում, թե՞ պետք է բարձրացվի աշխատավարձն այնքան, որ դրոշմանիշային վճարը պահելուց հետո նվազագույնից ցածր չլինի։ Իսկ համատեղությամբ աշխատողները, որ օրինակ ստանում են 20000 դրամ, իրենցի՞ց պետք է պահվի։

Tigran

բոլորը այո

Գայանե

Անկախ աշխատավարձի չափից՝ դրոշմանիշային վճարը պահվելու է աշխատողի աշխատավարձից:

Եվա

Բարև Ձեզ, խնդրեմ կասեք՝ անգամ եթե նվազագունից ցածր է լինու՞մ։

Գայանե

Այո, 01.03.2023-ից սկսած՝ անգամ եթե նվազագունից ցածր է լինում։

Հռիփսիմե

ինչու՞ 01.03.2023-ից, երբ Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2023 թվականն է:

Nerses

Այո, պետք է աշխատողի աշխատավարձից պահվի, և ժամավճարի դեպքում պահպանվի ժամավարձ նվազագույն շեմը։