Բարև ձեզ։ Հարցս վերաբերվում է դրոշմանիշային վճարին։ Ես աշխատում եմ համատեղությամբ։ Ճի՞շտ է արդյոք, որ մեկ աշխատողից պահվի դրոշմանիշային վճարը, ընդ որում 11 000դրամ։ Կարո՞ղ եմ մի աշխատավայրի գումարը օրենքով հետ պահանջել։ Շնորհակալություն։
չեք կարող ,միայն Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն դիմելու նախորդ տարվա եկամուտներից վճարած (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով:
Բարև Ձեզ հարգելի Կիմա,2 աշխատավայրում էլ հաշվարկվելու է դրոշմանիշային վճար,անկախ այն բանից, թե որն է համատեղությամբ և որը հիմնական։
չեք կարող ,միայն Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն դիմելու նախորդ տարվա եկամուտներից վճարած (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով:
Իսկ որտե՞ղ ենք դիմում։