Դրոշմանիշային վճարի պարտավորություն

Հայկ․

Բարև Ձեզ: Օրենքով սահմանված է, որ շրջանառության հարկի համակարգում գործող ԱՁ-ները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը: Սա արդյո՞ք նշանակում է, որ 2022թ. հաշվառված ԱՁ-ն պետք է դրոշմանիշայինի վճարումը կատարի մինչև 2023թ. ապրիլի 20-ը տարեկան հաշվետվությունները ներկայացնելուց հետո:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզաննա

Բոլոր ԱՁ-ներն էլ ( կապ չունի, թե ինչ հարկման համակարգով են աշխատում) տարեկան դրոշմանիշային վճարը վճարում են մինչև հաջորդ տարվա ապրիլի 20- ը՝ ելնելով իրենց շրջանառությունից։ Բայց եթե նույնիսկ ուշացնեք այդ գումարի վճարումը, խնդիր չէ, քանի որ տույժ չի հաշվարկվի։

Tigran

դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում`
բ. շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար դրոշմանիշային վճարի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը,
2022թ. հաշվառված ԱՁ-ն պետք է դրոշմանիշայինի վճարումը կատարի մինչև 2023թ. ապրիլի 20-ը վերը նշված տվյալների հիման վրա,

Գայանե

 Շրջանառության հարկի համակարգում գործող ԱՁ-ները վարձու աշխատողների համար  դրոշմանիշայինի վճարը, համաձայն սանդղակի, վճարում են ամսական՝ եկամտային հարկի վճարման նույն ժամկետում: Իսկ ԱՁ-ի տնօրենի համար հաշվարկում են տարեկան՝ հիմք են ընդունելով հաշվետու տարվա շրջանառության հարկի եռամսյակի հաշվարկներով ցույց տրված շրջանառությունների հանրագումարը: