Վազգեն.
Բարև ձեզ, աշխատակիցը ստացել է աշխատավարձ նվազագույնից պակաս: Փաստաթղթավորելիս աշխատավարձի հաշվարկի տեղեկագրի մեջ նշված է աշխատավարձից պահվող հարկերը, նաև դրոշմանիշային վճարը, սակայն վերջնական վճարվող աշխատավարձի թվից նվազեցված չէ դրոշմանիշային վճարը, քանի որ գործատուի հաշվին պետք է վճարվի: Կա որևէ՞ սխալ, որ աշխատավարձի հաշվարկի տեղեկագրի մեջ գրված է դրոշմանիշային վճարի գումարը:
Հարգելի Վազգեն, պարտադիր պետք է նշվի դրոշմանիշային վճարի գումարը առանձին սյունով /գործատուի հաշվին/, որը նվազեցման արդյունք չի լինի:
Ամեն ինչ նորմալ է, այդպես էլ պետք է լինի, նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձի դեպքում՝ դրոշմանիշային վճարի գումարը փոխանցում է գործատուն:
Եթե նվազագույնից պակաս է աշխատավարձը, կարծում եմ տեղեկագրում պետք չի նշել, քանի որ վճարվում է գործատուի հաշվին:
Չէ, սխալ չի:
Ոչ, սխալ չէ, քանի որ նվազագույնից պակաս է աշխատավարձը:
Հաշվարկային թերթիկում հաշվարկներից հետո առանձին տողով ցույց տվեք գործատուի կողմից վճարվող դրոշմանիշային վճար 1 000 դրամ:
Եթե դրոշմանիշային վճարը կատարվում է գործատուի կողմից, իմաստ չունի տեղեկագրում աշխատակցի անվան դիմաց նշում կատարել:
Եթե նվազագույնից պակաս է՝ պետք է վճարի գործատուն, ճիշտ եք արել:
Հետաքրքիր է դա դպրոցներին վերաբերվում է, թե՞ ոչ: