Զոյա․
1) 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ
1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ
Խնդրում եմ մեկնաբանել
2) Ունեմ ԱՁ (միկրոձեռնարկատիրություն է), զինվորական ապահովագրության հիմնադրամին վճարում ենք 15 000 ԱՁ տնօրեն և 1 500 աշխատողի համար (ամսական): Այդ գումարները նվազեցվե՞լ են։ Ինչքա՞ն պիտի վճարենք և երբվանի՞ց։
Այդ գումարները հակառակը ավելացվել են, ԱՁ-ի (թեկուզ միկրոձեռնարկատիրություն) համար նաև 2020-ի հաշվով պետք է վճարեք ըստ գրված սանդղակի, այսինքն ոչ պակաս 18000, եթե պակաս եք վճարել 2020-ի հաշվով, ապա տարբերությունը լրացրեք: Իսկ 1500 աշխատողի համար (ամսական) մինչև 100000 աշխատավարձի հաշվով, վճարումները վերաբերում են 2021-ից սկսած, եթե այս հաշվով էլ պակաս եք հաշվարկել, ապա հունվարից սկսած ճշտումներ կատարեք:
Նախ ասեմ, որ փոխվել է այդ կետը՝
Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 24 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 48 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 120 000 դրամ»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
Հետո ասեմ, որ ինչ որ վճարել եք դա աշխատողի դրոշմանիշային վճարն է, դա չի հաշվանցվում ԱՁ տարեկան վճարվելիք դրոշմանիշայինի հետ։ Դուք որպես ԱՁ տարեկան պետք է վճարեք վերը նշված օրենքի կետով։
Դրույքաչափը ավելացել է, կախված է շրջանառությունից, սանդղակը մեկ անգամ ևս ուսումնասիրեք: ԱՁ-ն ըստ շրջանառության է հաշվարկվում, աշխատակցինը կախված աշխատավարձից:
Բարի օր, կարո՞ղ եք թարմացնել դրոշմանիշային վճարների սանդղակը
2022թ․ համար, շրջանառության հարկ վճարող ԱՁ-րի համար։
Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.