Վազգեն․
Բարև Ձեզ։ Բավականին մեծ գերավճար ունեմ ԱՁ-իս դրոշմանիշային վճարի համար (տեսնում եմ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում)։ Կցանկանայի իմանալ՝ գանձումը ե՞րբ է կատարվում, որպեսզի իրական գերավճարի չափը հասկանում։ Վճարը կուտակվել է գրանցված երկու աշխատողների և ԱՁ-ի դրոշմանիշային վճարումների համար։
Հարգելի Վազգեն, գանձումը իրականացվում է Ձեր կողմից հաշվետվությունների ներկայացումից հետո մաքսիմում 5 օրվա ընթացքում։
տարին ավարտվելուց հետո երբ հաշվետվություններում կներկայացնեք ձեր տարեկան հասույթի գումարը,դրանից հետո դիմեք ՊԵԿ այդ հաշվով պարտավորությունների/ ավել վճարների ճշտման նպատակով,
Տարեկան կտրվածքով է կատարվում գանձումը ԱՁ-ի:
Աշխատողների դրոշմանիշային վճարը գանձվում է հաշվարկը ներկայացնելուց մի քանի օր հետո, իսկ ԱՁ-ինը տարեկան հաշվարկները ներկայացնելուց հետո կախված ԱՁ-ի շրջանառության ծավալից: