Լիանա․
Բարև Ձեզ։ Խանութը ՍՊԸ է և աշխատում է շրջանառության հարկով։ Դրամարկղ մուտքերը լինում են ավելի շատ, քան ելքերը։ Ելք լինում է միայն բանկ մուտք անելուց և աշխատակիցներին աշխատավարձ տալուց։ Ի՞նչ ձևակերպում կարող եմ տալ, որպեսզի խնդիր չլինի։ Նախապես շնորհակալ եմ։
Դե որ ընդհանրապես խնդիր չլինի, ձևակերպեք որպես շահաբաժին, ընդ որում՝ մուտքագրելով բանկային հաշվին, այնուհետև փոխանցելով ՍՊԸ մասնակցին/մասնակիցներին։ Բնականաբար, կառաջանա նաև եկամտային հարկի պարտավորություն 5 % դրույքաչափով։
աշխատակիցներին աշխատավարձը պետք է անկանխիկ վճարեք, եթե գյուղում չի,
Այդ օրենքը հուլիսի 1-ից է գործելու։
2024-ի հուլիսի 1-ից
. Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով: