Վահագ.
Դրամարկղի գրքում պարտադիր է արդյոք նշել թե ում է վճարվել կամ ում կողմից է վճարվել գումար: Օրինակ երբ կազմակերպության աշխատակիցը, կամ հենց Անհատ Ձեռնարկատերը դրամարկղից գումար է վերցնում ապրանք ձեռք բերելու համար, կամ հասույթը դրամարկղ մուտք անելու ժամանակ: (Մանրածախ առեվտուր)
Նախապես շնորհակալություն
Հարգելի Վահագ,
Այո, այդ դեպքում նշվում է, թե ումից է ստացվել գումարը (դմօ) և ում է տրվել (դեօ): Եթե նկատել եք, դրամարկղի գրքում այդ տողի վերևում նշված է` “Վճարողի կամ ստացողի անունը, ազգանունը”:
Շնորհակալ եմ
Պարզապես այնտեղ գրված է նաեվ «եվ (կամ) բնութագիրը» եվ նաեվ հետաքրքիր էր դա դրամարկղի գրքի վարման խախտու՞մ է, եթե գրվում է միային վճարման բնույթը առանց անուն ազգանունի, բայց մուտքի եվ ելքի օրդերում իհարկե նշված է անուն ազգանունը:
Ես չեմ նշում գումար ստացողի կամ գումար մուտքագրող անձի անուն ազգանունը` առաջներդվելով (եվ (կամ) բնույթը) նշումով: Վահագ, բայց եթե խոսքը գնում է ա/ձ-ի դրամարկղի գրքի վարման մասին, ա/ձ այդ գիրքը չի վարում:
Շնորհակալություն կարծիքի համար, այսօր, մի այսպիսի կարծիք էլ ասացին, որ անուն չնշելը, ամբողջությամբ նորմալ անվանել ճիշտ չէ, բաից եթե ասենք որ թերի է դա էլ սխալ ասված կլինի:
Իսկ ինչ վերաբերվում է այն հանգամանքին որ ԱՁն դրամարկղի գիրք չի վարում, դա ճիշտ է, բայց հարկային տեսչությունը պատասխանում է, որ եթե ԱՁն ունի գրանցված աշխատողներ, ապա նա պետք է վարի դրամարկղի գիրք:
Հարգելի Վահագ,
Թերևս նույն հարցը տարբեր հ/տ-ներում տարբեր պատասխանների է արժանանում, սակայն, որքանով ես տեղյակ եմ, Ա/Ձ միայն վարում է աշխատանքային պայմանագրերի գրանցման մատյան:
Որտեղ կարող եմ տեսնել ստորագրության նմուշի հատատմա քարտի ձևաթուղթ
Լիովին համաձայն եմ Նարինեի հետ, օրինակ մեր ՏՀՏ(Էջմնիածին) – ում նման բան չկա, դա անօրինական պահանջ է:
Հովսեփ ջան, դա բանկն է տալիս, ամեն բանկ տարբեր բլանկներ ունի, դա դիմումի հետ տալիս ես ՏՀՏ: Իսկ եթե հենց ուղղակի ուզում ես տեսնես, պետք է կամ ՏՀՏ-ում ծանոթ գտնես,որ ցույց տան, կամ ել բանկում: