Դիանա.
Ողջույն հարգելի կոլեգաներ
Ես սկսնակ հաշվապահ եմ և ունեմ հետևյալ հարցը դրամարկղի թղթապանակի վարելու մասին`
1. դրամարկղից յուրաքանչյուր ելքի ժամանակ, երբ դուրս ենք գրում ելքի օրդեր, նրան կատարած ծախսի ՀԴՄ կտրոնը կցելը բավական է արդյոք:
2. դրամարկղի գիրքը հարկային մարմնում գրանցելու ժամկետը որքան է և ինչ չափի տուգանք է դրա համար նախատեսված:
Կանխավ շնորհակալ եմ
Ողջույն Դիանա
1. Դրամարկղից ելքի ժամանակ դուք պետք է գրեք այն անձի տվյալները, ում առհաշիվ գումար եք տվել ծախսի նպատակով: Այ արդեն, այդ առհաշիվ անձը հաշվետվություն ներկայացնելիս (հաշվետվության ձևը տես “դրամարկղային գործառնությունների իրականացման կարգ”-ում) կկցի հաշվետվությանը իր բոլոր ծախսած գումարների փաստացի ապացույցները`ՀԴՄ կտրոն կամ դրամարկղի մուտքի օրդեր:
2. Կանխիկ դրամի հետ գործ ուննեալիս դուք արդեն պետք է ունենաք դրամարկղային գիրք: Իսկ եթե չունեք, հետևաբար չեք գրանցում դրամարկղային գործառությունները, իսկ դրա համար ըստ “դրամարկղային գործառնությունների մասին օրենք”-ի հոդված 13-ի, սահմանված է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով(այստեղ տույժերի, տուգանքների կիրառման իմաստով որպես բազա է ընդունվում 1000 դրամը) Մեկ տարվա ընթացքում կրկին չգրանցելու դեպքում ` հարյուրապատիկի չափով:
Եթե գործառնություններ ունեցել եք(կանխիկ դրամի մուտք կամ ելք), սակայն չեք ունեցել դրամարկղային գիրք, կարծում եմ երբ գնաք գիրքը հաստատելու, ձեր նկատմամբ վարչական տուգանք կնշանակեն 25-ից 50 հազար դրամի չափով: Գումարի չափը կորոշի արդեն հարկային տեսչության իրավաբանական բաժինը :
Կարծում եմ կարողացա համապարփակ պատասխան տալ Ձեր հարցին:
Հարգանքներով Ա.Ավետիսյան
Հարգելի Ա. Ավետիսյան,
Շնորհակալ եմ արձագանքի համար, դուք ինձ շատ օգնեցիք
Եվս մեկ հարց կանխիկ գործառնությունների մասին.
Կարող եմ արդյոք դրամարկղի թղթապանակում ծախս ցույց տալ միայն ելքի օրդերի և առ հաշիվ տված անձի հաշվետվության հիման վրա (առանց ՀԴՄ-ի, մուտքի օրդերի և այլն):
Նախ եկեք պարզաբանենք , թե ինչ է նշանակում “դրամարկղի թղթապանակում ծախս ցույց տալ”:
Երբ առ հաշիվ անձը կատարում է ծախսեր, բայց չկա ոչ ՀԴՄ կտրոն և ոչ էլ որևէ մուտքի օրդեր և այլն, հնարավոր է արդյոք իր կատարածը ծախս ճանաչել միայն դրամարկղի ելքի օրդերի և իր ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հարգելի Դիանա,
դրամարկղի ելքի օրդերն ու ներկայացրած հաշվետվությունը իրենք իրենցով ծախս հիմնավորող փաստաթուղթ չեն հանդիսանում տվյալ կազմակերպության համար: Չէ՞ որ այդ դեպքում Դուք ծախս կարող եք համարել կամայական գումար: Մյուս կողմից, իհարկե, եթե խոսքը վերաբերում է շուկայից/անհայտ մատակարարից գնման ակտով ապրանք ձեռք բերելուն, ապա եթե պատրաստ եք դրա համար 11 % եկամտահարկ վճարելուն, կարող եք նման կերպ վարվել:
Արա ջան
Շնորհակալ եմ արձագանքի և խորհրդի համար
Խնդրեմ, Դիանա ջան 🙂
Խնդրում եմ ինձ հուշեք ինչ հաշվետվություններ հիմա ես պետք է հանձնեմ.
Կազմակերպությունը նորաստեղծ է (հոկտեմբերին է գրանցվել), առայժմ ունի 1 գրանցված աշխատող, հանձնել եմ եռամսյակային սոց.-ի հաշվետվությունը (վճարումները կատարված են):
Կանխավ շնորհակալ են