Դրամարկղային գրքում գործարք է բաց թողնվել

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, հարցս դրամարկղային գրքի վարման հետ է կապված։ Եթե երկու ամիս առաջ գործարք է բաց թողնվել և գրքում չի լրացվել, հիմա ինչպե՞ս վարվել։ Ներկայացնեմ իրավիճակը՝ դրամարկղի գիրքը էլեկտրոնային է։ Սակայն երեք ամիս առաջ հանվել էին կանխիկով բոլոր գործարքները, ՀԴՄ-ն, բայց գիրքը չենք փակել։ Դրանից հետո վարկ ենք ստացել կանխիկով և այն դրամարկղ չի մուտքագրվել։ Ինչպե՞ս է ճիշտ վարվել հիմա։ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ՀԴՄ-ն, դրամակղային գիրքը չէք փակելու։ 01,07,-ից սկսած չէիք կարող բանկից,վարկային կազմակերպություններից,գրավատներից կանխիկով վարկ ստանալ, եթե այն դրամարկղ չի մուտքագրվել,մուտք է արվել բանկային հաշվին ոչ մի խնդիր չկա։ 

Մելինե

Հարգելի Տիգրան, մուտք է արվել բանկային հաշվին, որից հետո անմիջապես կանխիկացվել է, այդ գործարքն է բաց թողնված դրամարկղային գրում։

Tigran

եթե հնարավոր է այդ գործարքի ամսվա որևէ օրվա ելքը խմբագրելով դա էլ գրանցեք

Մելինե

Շնորհակալ եմ շաատ Տիգրան