Աննա.
Բարի երեկո։
Սիրելի հաշվապահներ, եթե հայտնաբերվել է, որ դրամարկղի գրքում 4 ամիս առաջ մեկ գործարք չի մուտքագրվել (հաշվարկային հաշվի համալրում է եղել), ըստ այդմ սխալ է գնացել հանրագումարի տողերը, ինչպե՞ս վարվել հիմա, ինչպե՞ս ուղղել։ Խնդրում եմ կիսվել անձնական փորձով։
Ըստ կարգի
Արգելվում է դրամարկղային գրքում ջնջումներ և առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը: Ուղղումների մասին ծանոթագրության կատարման համար անհրաժեշտ է սխալ կատարված գրանցման վրա գիծ քաշել՝ այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը: Անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարվող դրամարկղային գրքում կատարված ուղղումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ և գանձապահի կողմից: Քանի որ ձեր մոտ ոչ թե սխալ է լրացվել, այլ չի լրացվել,ապա կառաջարկեմ հիմա կից ծանոթագրությամբ կատարել գրառումը: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը:
Հարգելի Տիգրան, ուրեմն այդ նույն օրը երկու հատ 150 000 է ե ղել, հաշվին համալրված, միայն մեկն է դևամարկղի գրքում լրացվել , հիմա ինչ խորհուրդ կտաք, վրան գիծ քաշեմ 300 դարձնեմ, ու մյուս ամիսների վերջնական մնացորդ, սկզբնական մնացքրդ, բոլորը փոխվում են նույն ձևով ուղղեմ`????
Ես խորհուրդ եմ տալիս ոչ մի գիծ չքաշել, օրինակ տվյալ ամսվա էջի վերջում այդ չլրացված 150000-ը սովորական կերպ լրացնել, ուշացումով, դա խախտում չի դիտվի, ծանոթագրությամբ բացատրությունները գրեք, դրան հաջորդող ամիսը արդեն ըստ կարգի,մյուս ամիսների /սկզբնական/վերջնական մնացորդները կարգավորեք,
Ամեն դեպքում հաջորդ ամիսների մնացորդները կարգավորելու համար արդեն պետք է սխալ մնացորդի վրա հիծ քաշեմ և նոր թիվը գրեմ չէ, տխուր դեպք է, շնորհակալություն
Այո, հենց տենց է ստացվում, դա էլ եմ գրել։
Կներեք իսկ ավելի պրակտիկ չի լինի, էտ հաշվարկային հաշիվ նստած գումարը առհաշվով ձևակերպեմ, կամ անտոկոս փոխառություն, որ էլ գրքում ուղղումներ չանեմ, հետո մարեմ դրամարկղից
Առհաշվով ձևակերպելն էլ տարբերակ է,եթե մուտքը կանխիկ ու ելքը կանխիկ օրդերներով հիմնավորվեն։