Բարև Ձեզ: ԿԽնդրեմ օգնել ինձ. դրամարկղային գրքում յուրաքանչյուր ամիս սկսու՞մ է ամսի 1-ով և ավարտվում ամսվա վերջին օրով, թե՞ վերջին անդորրագրի ամսաթվով, թե՞ ամսվա վերջին աշխատանքային օրով:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև Ձեզ: ԿԽնդրեմ օգնել ինձ. դրամարկղային գրքում յուրաքանչյուր ամիս սկսու՞մ է ամսի 1-ով և ավարտվում ամսվա վերջին օրով, թե՞ վերջին անդորրագրի ամսաթվով, թե՞ ամսվա վերջին աշխատանքային օրով:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակումը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ամսվա վերջին օրվա դրությամբ, ոչ ուշ, քան ամսվա վերջին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Գանձապահը եզրափակելիս հաշվում և գրանցում է բոլոր մուտքագրված և ելքագրված գումարների հանրագումարները, ինչպես նաև եզրափակման օրվա վերջի դրությամբ դրամարկղում առկա կանխիկ դրամի մնացորդը: Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գանձապահը դրամարկղային գրքի եզրափակված թերթի կտրվող մասը մուտքի ու ելքի օրդերների և դրանց կից փաստաթղթերի հետ միասին, որպես գանձապահի հաշվետվություն, հանձնում է հաշվապահություն, որի դիմաց ընդունող հաշվապահն ստորագրում է դրամարկղային գրքում:
Պետք է լրացնել տվյալ ամսում կատարված գործարքները:
Դրամարկղային գրքում լրացվում են միայն ըստ փաստաթղթերի ամսաթվերի, եթե, օրինակ, առաջին գործարքը կատարվել է տվյալ ամսվա 10-ին, իսկ վերջին գործարքը՝11-ին, ապա դրամարկղային գրքում այդ ամսվա համար լրացվում է ընդամենը 2 գործարք և ամիսը փակվում է։
Շնորհակալ եմ բացատրելու համար:
Յուրաքանչյուչ համսվա համար հատկացված էջում պետք է գրանցեք այդ ամսվա ընթացում գործառնությունների ամսաթվերին համապատասխան քանակով տողեր։