Ազնիվ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք` եթե մենք ունենք 2 գանձապահ, մեկը հրաժարվում է կատարել իր պարտականությունները, մյուսն էլ 4 օր հիվանդ էր և բուլետեն է բերել, դրամարկղի գիրքը 4 օր չի լրացվել, օրենքում նշված է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք է հաշվարկվում: Ինձ կասե՞ք, թե ոնց պետք է հաշվեմ կոնկրետ այս դեպքի համար: Շատ շտապ է, խնդրում եմ օգնեք:
Ու մյուս գանձապահը, որը չի կատարում իր պարտականությունները, կարող եմ նրան այդ այդ հիմքով ազատել, մի հատ նկատողություն արդեն տվել եմ պարտականությունները չկատարելու համար:
Կարող եք այդ 4 օրով գանձապահի պարտականությունները հրամանով դնել այլ աշխատողի վրա, բայց այնպիսի, որ դրամարկղային փաստաթղթի վրա չի ստորագրում, օրինակ` դրամարկղային մուտքի օրդերի վրա ստորագրում են և հաշվապահը, և գանձապահը, ապա գանձապահի պարտականությունները չեք կարող դնել հաշվապահի վրա, ուրիշ մեկի վրա դրեք: