Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ, որը զբաղվում է միայն անկանխիկ գործունեությամբ, քանի որ ատամնաբուժարան է, հուլիս ամսից սկսած անկանխիկի չեքերը պե՞տք է արդյոք դրամարկղի գրքում գրեմ:
Շնորհակալություն, ուղղակի ոչ մեկ հստակ պատասխան չէր տալիս, և հուլիս ամսվանից ՀԴՄ անկանխիկ չեքերը որ տպել են չեմ գրել, բայց դրանք կան, ու ծրագրի քաղվածքում երևում են։ Ուրեմն կգրեմ գրքում։
Ծրագրով ՀԴՄ քաղվածքի գումարները ամսվա ընթացքում որ երևում են, պետք է գրել դրամարկղի գրքում: Գումարի չափից ելնելով՝ նույնիսկ պարտադիր գրանցման օրեր կան սահմանված:
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ
II. ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՐԿՂ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԻՑ ԵԼՔԱԳՐԵԼՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ
7. Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց մոտ ներդրված են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, դրանց միջոցով օրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը մուտքի օրդերով մուտքագրվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղ կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) բանկային հաշիվ՝ կանխիկ դրամի ստացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Կա նաև սահմանածակում 3 աշխատանքային օրվա:
Եթե հաճախորդը կանխիկ է վճարում, ապա պարտավոր եք տալ ՀԴՄ կտրոն և գրանցել դրամարկղի գրքում:
Անկանխիկի ի՞նչ չեկ, անկանխիկը երևում է բանկի մուտքերում ,իսկ դրամարկղի գիրքը մնում է ձեզ մոտ:
անկանխիկի չեկերը դրամակղի գրքի հետ կապ չունեն, բանկային քաղվածքով դրանք երևում են,
Ծրագրով ՀԴՄ քաղվածքի գումարները ամսվա ընթացքում որ երևում են, դրանք պետք չէ գրել դրամարկղի գրքում?
ՀԴՄ պետք է գրել դրամարկղային գրքում։
Շնորհակալություն, ուղղակի ոչ մեկ հստակ պատասխան չէր տալիս, և հուլիս ամսվանից ՀԴՄ անկանխիկ չեքերը որ տպել են չեմ գրել, բայց դրանք կան, ու ծրագրի քաղվածքում երևում են։ Ուրեմն կգրեմ գրքում։
Եթե անկանխիկ է գործարքը այսինքն դրամարկղ մուտք չի եղել, հետևաբար դրամարկղի գրքում չի գրվում։
Ծրագրով ՀԴՄ քաղվածքի գումարները ամսվա ընթացքում որ երևում են, պետք է գրել դրամարկղի գրքում: Գումարի չափից ելնելով՝ նույնիսկ պարտադիր գրանցման օրեր կան սահմանված:
Շատ շնորհակալություն։
Ինչ գրանցման օրեր, դա չհասկացա։
Կ Ա Ր Գ
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ
II. ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՐԿՂ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԻՑ ԵԼՔԱԳՐԵԼՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ
7. Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց մոտ ներդրված են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, դրանց միջոցով օրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը մուտքի օրդերով մուտքագրվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղ կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) բանկային հաշիվ՝ կանխիկ դրամի ստացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Կա նաև սահմանածակում 3 աշխատանքային օրվա:
Կա նաև սահմանափակում 3 աշխատանքային օրվա: