Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում

Աննա.

Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում արդյո՞ք գանձվող տուգանքը նշանակվում է յուրաքանչյուր խախտման համար առանձին-առանձին, թե՞ նշանակվում է բոլոր խախտումների համար մեկ տուգանք` 50,0 -1000,0 հազ.դրամ: Օրինակ` դրամարկղից կատարվել են վճարումներ 400,0 և 500,0 հազ. դրամ, ապա կնշանակվի ընդհանուր տուգանք 50,0 հազ.դրամ, թե՞ առանձին-առանձին: Նույն հարցս ուղղում եմ նաև դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու և դրամարկղային գրքի կանոնները խախտելու համար նշանակվող տուգանքների վերաբերյալ:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Դավիթ Ասատրյան

Կարդացեք և պարզ կլինի.

Հոդված 12. Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելը
Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների թույլատրված չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքը ենթակա է վճարման պետական բյուջե՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Հոդված 13. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելը
Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չգրանցելու դեպքում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Դրամարկղային գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելու դեպքում գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ դրամարկղային գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնների խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին խախտելու դեպքում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքները ենթակա են վճարման պետական բյուջե՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Anna

Հարգելի Դավիթ, ես իհարկե կարդացել եմ ձեր կողմից նշված հոդվածները, ես շնորհակալ կլինեի, եթե դուք ձեր կարծիքը հայտնեիք:

Դավիթ Ասատրյան

Իհարկե առանձին-առանձին, որոնց հանրագումարը մեծ պետք է լինի 50000 դրամից, փոքր լինի 1 մլն դրամից: Կոնկրետ Ձեր դեպքում այդ հանրագումարը կազմում է /100+200/x5%=15: Բնականաբար տուգանքը կկազմի հիսուն հազար:

Anna

Հարգելի Դավիթ, շատ շնորհակալ եմ պատասխանի համար: