Վարդան.
Բարև ձեզ: 2012թ. փետրվար ամսում կատարել եմ “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի խախտում: Միանվագ գործարքի գումարը կազմում է 3 050 000 դր: Խնդրում եմ ասել տուգանքի չափը: Այն կհամարվի՞ երկու խախտում, թե՞ ոչ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Վարդան.
Բարև ձեզ: 2012թ. փետրվար ամսում կատարել եմ “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի խախտում: Միանվագ գործարքի գումարը կազմում է 3 050 000 դր: Խնդրում եմ ասել տուգանքի չափը: Այն կհամարվի՞ երկու խախտում, թե՞ ոչ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Վարդան, այն կհամարվի 1 խախտում, տուգանքի գումարը կկազմի…
…Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:
3 050 000 * 5 % = 152500, որը պակաս է 1000 * 500 = 500 000 դրամից, այսինքն տուգանքը կկազմի 500 000 դրամ:
Որտե՞ղ է գրված, որ նվազագույն աշխատավարձը 500 դրամ է, այլ ոչ թե 32500 դրամ:
500 չէ, 1000: 500-ը` հինգհարյուրապատիկն է… Իսկ գրված է այստեղ…
Խառնել էի )))