Անահիտ.
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, միկրոյի հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ն զբոսաշրջության օպերատորի ծառայություններ է մատուցում, ունի բանկում բացված դրամային, դոլարային և եվրոյով հաշիվներ։ Արդյո՞ք միկրոյի դաշտում աշխատող ՍՊԸ-ի համար պարտադիր է դրամարկղի գրքի վարումը, թե ծառայությունների դիմաց փոխանցումները կատարվում են բանկային հաշվին և արտարժույթը տեղում փոխանակվում է։
անպայման չէ դրամակղային գիրք պահելը,եթե պահում եք ուրեմն դրա կարիքը առկա է ձեր մոտ, միկրոն կապ չունի,ՍՊԸ-ները դրամակղային գիրք ունենալ պարտավոր են,
ՍՊԸ-ների համար դրամակղային գիրք ունենալը պարտադիր է, եթե կատարում են կանխիկով գործարք:
Ձեր դեպքում պետք չէ։
Քանի որ կանխիկ մուտքեր չունեք
ՍՊԸ-ի հաշվեհամարին գումարը չինելու դեպքում՝ Կանխիկով միայն հաշվի համալրում է կատարվում՝ հարկերը մուծելու համար։