Դրամարկղային գիրք

Գայանե.

Բարև Ձե: Եթե խանութը աշխատում է շրջհարկով, արդյո՞ք պետք է ունենա դրամարկղային գիրք: Ա/Ձ է և ունի մեկ գրանցված աշխատող: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե խանութը աշխատի ԱԱՀ-ով, ապա այո, շրջհարկով գործելու դեպքում պարտադիր չէ ունենա դրամարկղային գիրք:

Գայանե

Իսկ գումարների վերահսկումը ինչպե՞ս է լինում:

Tigran

Դա արդեն ձեր ներքին կազմակերպման խնդիր է, որևէ եղանակով ապահովեք կամ կամավոր վարեք դա հաշվապահության վարման խախտում չէ, այլ կանոնակարգում: Անգամ եթե հարմա է հարկային հաշվետվությունների համակարգով էլ կարող եք, տեսեք ոնց է հարմար:

Ներսես

Տվյալ դեպքում պարտադիր չէ դրամարկղի գիրքը:

Karine

Պարտադիր չէ, քանի որ աշխատում եք շրջհարկով։

Ալլա

Շրջհարկով աշխատող ԱՁ համար դրամարկղային գիրքը պարտադիր չէ, ունեք ՀԴՄ դրանով հետևեք շարժին։

Գայանե

Իսկ եթե շրջհարկ է և ՍՊԸ, այդ դեպքում պե՞տք է դրամարկղային գիրք:

Ալլա

Այո, պարտադիր: