Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերության դրամարկղում 04.03.2025 թվականին 350 000 դրամի գումար է մուտքագրվել, բայց էլեկտրոնային դրամարկղում այն լրացվել է 17.03.2025 թվականին։ Օրենքով պետք է էլեկտրոնային դրամարկղում լրացվեր 5 աշխատանքային օրվա ընթացում։ Կասեք՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այս խախտման համար։
կարծում եմ դա էական խախտում չի,
Հոդված 418. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելը
1. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 50 հազար դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք 100 հազար դրամի չափով:
3. Դրամարկղային գրքի գրանցման կամ դրամարկղային գրքի վարման սահմանված կարգը խախտելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 20 հազար դրամի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 50 հազար դրամի չափով:
5. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, սույն հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին կամ 3-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:
Կարծում եմ խախտում չի արձանագրվի