Դպրոցում նոր նշանակված տնօրենը գույքագրման ընթացքում հայտնաբերել է պակասորդ

Անահիտ․

Բարև Ձեզ: Դպրոցում նոր նշանակված տնօրենը գույքագրման ընթացքում հայտնաբերել է պակասորդ: Նախկին տնօրենը ստորագրել է պակասորդի ակտը, ընդունել իր կողմից թույլ տրված սխալ: Պակասորդ կա և՛ հիմնական գույքի, և՛ ցածրարժեք գույքի մասով: Ի՞նչ պետք է անի նոր տնօրենը, ինչպե՞ս պետք է վերականգնվի դպրոցի վնասը: Խնդրում եմ օգնեք, մատնանշեք օրենքը: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Պետք է առաջնորդվել ԱՕ հ. 213 մաս 1. 2, 1. Աշխատավարձից պահումները կարող են կատարվել օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
2. Գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են` 4) աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը: Նաև հ. 232 Նյութական պատասխանատվության առաջացման պայմանները, հ. 239 Աշխատողների կողմից լրիվ ծավալով վնասի հատուցման դեպքերը, հ. 241 Հատուցման ենթակա վնասի չափի որոշումը:

Անահիտ

Շնորհակալություն: Նյութական պատասխանատուն աշխատանքից ազատվել է: Ինչպե՞ս վարվեմ այս դեպքում:

Աննա

Վնասի կամ պակասորդի փոխհատուցումը կատարվում է աշխատավարձի կամ Ձեր դեպքում վերջնահաշվարկի միջոցով: Հիմքում փոխհատուցման ևս կազմեք հանձնաժողով ակտ վնասի փոխհատուցման:

Anahit

Անմիջապես հրաման տալ հանձնաժողով կազմելու մասին, գնահատելու պակասորդ գույքի արժեքները և վնասի փոխհատուցուման մանրամասները:

Անահիտ Մալյան

Շնորհակալություն: Իսկ վնասի փոխհատուցման մասին օրենքը կնշե՞ք:

Անահիտ

Շնորհակալություն: Իսկ կնշեք, որ օրենքով պետք է առաջնորդվել վնասի փոխհատուցման համար: