Դպրոցում նկարչության դասեր անցկացնելու վերաբերյալ

Գոհար.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Դպրոցում նկարչության ուսուցչուհին ունի գործող խմբակ։ Տնօրենն ասել է, որ պետք է վարձակալությամբ վերցնի դասասենյակը (ուսուցչուհին այն վերանորոգել է և իր տրամադրության տակ է): Ուզում եմ իմանալ` ի՞նչ պետք է անի` ԱՁ բացելու՞ է, ի՞նչ պայմանագիր պետք է կնքի, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ու ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Կխնդրեի մանրամասնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Քանի որ ուսուցչուհին չի լինելու տվյալ դպրոցի աշխատող, այլ գործելու է առանձին, ապա որպես ֆիզ անձ կարող է գրանցվել միկրոյի դաշտում, ոչ մի հարկ չի վճարելու, ուղակի պետք է ունենա ՀԴՄ վճարները ստանալու համար։

Tigran

Կարող է գործել որպես ֆիզ.անձ միկրոհարկման համակարգում: ԱՁ գրանցվել պետք չի, պետք է դիմի հարկային:

Ներսես

Կարող է ԱՁ բացել, աշխատել միկրոյի դաշտում, և ծառայության մատուցման հաշիվ դուրս գրել: